Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ը նոր պայմանագիր է ստորագրել առաջատար հարձակվող Ջեյմի Վարդիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր էր «Եվրո-2016»-ից հետո «Լեսթեր»-ին վճարել Վարդիի հրաժարագինը (20 մլն ֆունտ) և պայմանագիր ստորագրել հարձակվողի հետ։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է չփոխել ակումբային գրանցումը։
29-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը գործելու է 4 տարի։ Հիշեցնենք, որ Վարդին «Լեսթեր»-ի չեմպիոնական մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խփել է 24 գոլ։









































