Բրիտանական ֆունտ ստերլինգի արժեքը հինգշաբթի նախկինի պես աճում է, քանի որ ներդրողների մեծ մասը խաղադրույք են անում, որ հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Մեր ժամանակով 09:09-ի դրությամբ ֆունտ ստերլինգի արժեքը դոլարի համեմատ 1,4706-ից բարձրացել է մինչև 1,4796 դոլար մեկ ֆունտի համար:
Եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ նախորդ օրվա աևտրի ընթացքում 1,1297 դոլարից ավելացել է մինչև 1,1340 դոլար մեկ եվրոյի դիմաց: Իենի նկատմամբ դոլարի արժեքը նախորդ փակման ժամանակ 104,41 իենից բարձրացել է մինչև 104,64 իեն 1 դոլարի դիմաց:
Այսօր Մեծ Բրիտանիայում ընթանում է ԵՄ կազմում երկրի մնալու հարցով հանրաքվեն:











































