Հինգշաբթի Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին հանդիպել է երկրի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի հետ՝ հաղորդում է Mehr գործակալությունը:
Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում՝ բացառությամբ նրա, որ Ռաֆսանջանին Ռուհանիին և նրա նոր վարչակազմին հաջողություն է մաղթել ապագա աշխատանքում:
Հիշեցնենք, որ Ռաֆսանջանիին, որը երկու անգամ զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը, արգելել էին մասնակցել նախագահական ընտրություններին՝ պատկառելի տարիքի պատճառով: Ավելի ուշ նա հրապարակավ հայտարարել էր Հասան Ռուհանիին աջակցելու մասին:









































