MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի նկատմամբ:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ի 65-րդ րոպեին «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը:
Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ ավելացված ժամանակում ստացավ դեղին քարտ:
«Ռեալ Սոլթ Լեյք» – «Նյու Յորք Ռեդ Բուլզ»՝ 2:1
0:1 Բա (7’), 1:1 Մովսիսյան (65’), 2:1 Ալեն (87’)









































