ԱՄՆ Սենատը մերժել է հանրապետականների առաջարկը՝ Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգությունից հետո հսկողության ոլորտում Հետաքննությունների դաշնային բյուրոյի լիազորությունների ընդլայնման մասին։
Ուղղումները նախատեսել են տեղեկատվության հասանելիության ընդլայնում, որը բյուրոն կարող է հարցնել հեռահաղորդակցական ընկերություններից՝ առանց հրամանի։
Նախատեսվել է բյուրոյին թույլ տալ հաճախակի օգտագործել նամակներ՝ անձնական գաղտնի տեղեկատվության բացահայտման պահանջով, որոնք փաստացի փոխարինում են հրամանին։ Ներկայում նման նամակների օգնությամբ բյուրոն կարող է տեղեկատվություն ստանալ ամերիկացիների հեռախոսազրույցների մասին։ Ուղղումների ընդունումը գործակալներին թույլ կտար հասանելիություն ստանալ նաև էլեկտրոնային նամակագրությանն ու կասկածյալների կողմից այցելված կայքերի և սոցցանցերում թողնված գրառումների մասին տեղեկատվությանը։
Այդ նախաձեռնության հակառակորդները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները, հայտարարել են, որ ուղղումների ընդունումը սպառնալիքի տակ է դնում քաղաքացիական ազատությունները՝ գործնականում, սակայն, չազդելով ազգային անվտանգության վրա։










































