«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ևս 15 մլն եվրո կվճարի հարկային ոստիկանությանը: Արգենտինացի հարձակվողը և նրա հայրը համաձայնել են շուրջ 25 մլն եվրո վճարել` դատական գործից խուսափելու նպատակով:
Հիշեցնենք` հունիսին Մեսսին և նրա հայրը մեղադրվել են հարկերից խուսափելու մեջ: Չվճարված գումարը 4 մլն եվրո է կազմում: Եթե Մեսսիի մեղադրանքն ապացուցվի, նա կտուգանվի 24,6 մլն եվրոյի չափով և կարող է ազատազրկվել 5 տարով:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մեսսին արդեն վճարել է 10 մլն եվրո:





































