Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ Լիոնել Մեսսին ու Նեյմարը տարաձայնություններ չեն ունենա թիմում:
«Նեյմարը զարմացնում է շատ մարդկանց: Մեր բախտը բերել է, որ նա տեղափոխվել է «Բարսելոնա»: Նա կարող է զգալիորեն հզորացնել թիմը: Նեյմարը հսկայածավալ աշխատանք է կատարում խաղադաշտում:
Մեսսիի և Նեյմարի պես երկու բարձրակարգ ֆուտբոլիստները կարող են հաջողությամբ հանդես գալ միասին: Վստահ եմ, որ նրանք տարաձայնություններ չեն ունենա»,- հայտարարել է Պիկեն:







































