Արտասահմանյան մամուլը վերլուծել է բրազիլական բողոքի ակտիվության աղբյուրները և անվանել է մի քանի արտասահմանյան ապրանքանիշներ, որոնք ինքնակամ դարձել են ցուցարարների «հովանավորները»:
Բրազիլիայում վերջին ժամանակներս ծավալված ցույցերի հիմքում ընկած են ոչ քաղաքական պահանջներ՝ հաղորդում է The Fianancial Times-ը:
Բրազիլիայի քաղաքներում փողոց դուրս եկած ցուցարարների հիմնական կարգախոսներն են՝ «Դո՛ւրս արի փողոց», «Հսկան արթնացել է»: Այդ կարգախոսները փոխառվել են Fiat իտալական ընկերության և Johnnie Walker ալկոհոլ արտադրող բրիտանական ընկերության գովազդներից, որոնք այսպիսով, իրենց կամքից անկախ, դարձան բողոքի ակցիաների «հովանավորները»:
«Նրանցից շատերը, որոնք բողոքում են, կապված չեն ոչ մի քաղաքական կուսակցության հետ: Այդ պատճառով նրանք դիմում են այն ոլորտին, որտեղ բնակվում են: Իսկ նրանք ապրում են սպառողական աշխարհում»,- կարգախոսների ընտրությունը մեկնաբանել է Սան Պաուլուի համալսարանի դասախոս Դենիս դե Օլիվեյրան:
Հետաքրքիր է, որ Fiat ընկերությունը ստիպված դադարեցրեց գովազդի ցուցադրությունը բրազիլական հեռուստատեսությամբ: Սակայն ցուցարարներին դա չկանգնեցրեց: Նույնանուն հեշթեգը պարտադիր դարձավ նաև Twitter-ում ցուցարարների միկրոբլոգներում:









































