Ղազախստանի Ալմաթի քաղաքում կողաշրջված բենզատարի պատճառով հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է բենզատսրի վարորդը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հրդեհը տարածվել է նաև կայանած մեքենաների և 8 հարկանի բնակելի շենքի վրա: Կրակը ոչնչացրել է շուրջ 20 բնակարան և 8 ավտոմեքենա:
Քաղաքապետի տեղակալ Յուրի Իլինը լրագրողներին հայտարարել է, որ բնակարաններում խուզարկման աշխատանքներ են տարվում, զոհերի և տուժածների մասին վերջնական տեղեկատվություն կտրամադրվի հրդեհը մարելուց հետո:
Նա նաև նշել է, որ արտակարգ դրության հետևանքով բոլոր տուժածներին կվճարվի փոխհատուցում ինչպես ՃՏՊ-ի մեղավորի, այնպես էլ տեղի իշխանությունների հաշվին:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրեդհի պատճառ հանիդսացած բենզատարը պատկանել է տեղի բենզալցակայններից մեկին: Ավտոցիստեռնի ծավալը կազմել է 8 տոննա:









































