Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ինժեներները գտել են միջոց, որով կարելի է կառավարել մադագասկարյան խավարասերներին՝ հետևելով նրանց տեղաշարժին խաղային Kinect սարքի օգնությամբ: Գործընթացը կներկայացվի Օսակայում կայանալիք 35-րդ IEEE համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համալսարանի կայքին:
Նշվում է, որ ռադիոկառավարվող միջատի մարմնին տեղադրվել է ընդունիչով և չիպով փոքր մեխանիզմ, որը խաղային սարքից ստացած հրամանների համաձայն՝ էլեկտրական ազդանշաններ է առաջացնում՝ ուղղորդելով միջատին: Դրա համար ստեղծվել է հատուկ ծրագիր:
Հետազոտողների խոսքով՝ նման խավարասերները կարող են օգնել աղետներից հետո շենքերի փլատակների եռաչափ քարտեզների ստեղծման գործում:








































