ԱՄՆ իրավապահ մարմինները անցկացրել են խոշոր օպերացիա՝ սինթետիկ թմրանյութերի առևտրի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը կից թմրանյութերի տարածման դեմ պայքարի դաշնային վարչությունը:
Օպերացիան իրականացնելու համար տրվել է ձերբակալման 500 օրդեր և ևս 375-ը՝ հետախուզության և բանկային հաշվեհամարները սառեցնելու համար:
Հատուկ գործողության շրջանակներում առգրավվել է 1 տոննա նյութ, որոնք օգտագործվել են, այսպես կոչված, «դիզայներական թմրանյութեր» ստեղծելու համար: Գործողությանը նախորդած հետաքննությունը տևել է 7 ամիս՝ հաղորդում է ITAR-TASS-ը:









































