ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը գերատեսչության աշխատակիցների շարքում արշավ է սկսել՝ ուղղված գաղտնի տեղեկությունների արտահոսքի կասեցմանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հուշագրում, որը այս շաբաթ բաժանվել է ԿՀՎ աշխատակիցներին, Բրեննանը նշում է, որ «Պահի´ր երդումդ» արշավը կոչված է բարելավելու գաղտնիքներ պահելու կորպորատիվ մշակույթը՝ հատուկ ուսումնական ծրագրերի օգնությամբ:
Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի տեքստը գաղտնի չէ, սակայն ունի «ծառայողական օգտագործման համար» նշագրում:
Արշավը մեկնարկել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումների հետևանքով առաջացած սկանդալի ֆոնին:










































