Սոֆիայում այսօր մոտ 2 000 մարդ հավաքվել է՝ դժգոհություն հայտնելու Պլամեն Օրեշարսկիի ղեկավարած կառավարության դեմ: Միևնույն ժամանակ կառավարության հարյուրից ավել կողմնակիցներ հավաքվել են, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակակառավարական ակցիայի մասնակիցների պահանջների վերաբերյալ:
Կառավարությանը դեմ ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ, այնուհետև երթով շարժվել են քաղաքի փողոցներով: Սակայն նրանց թիվը, նախորդ օրերի հետ համեմատած, զգալիորեն կրճատվել է: Ցուցարարները կառավարությանը կոչ են արել առանց հապաղելու վայր դնել լիազորությունները:
Կառավարության աջակիցները նույնպես հայտարարում են, որ ամեն օր պատրաստ են իրենց ակցիաները կազմակերպել: Երկու կողմերի ցուցարարներին էլ հսկում են ոստիկանները, որպեսզի բացառեն նրանց միջև հավանական բախումը:








































