Ակնհայտորեն, Քանյե Ուեսթի բախտը նորաձևության բնագավառում չի բերում: Երգիչը հիմնել է սեփական անունը կրող KW Kanye West բրենդը: Նա ստեղծել է կանանց երկու հավաքածու: Նրա ստեղծագործությունը հավանության չէր արժանացել նորաձևության շրջանականերում: Ընդհակառակը, նորաձևության խմբագիրները քննադատությամբ ոչնչացրել էին նրա երկու հավաքածուներն էլ: Սուր մեկնաբանություններից վախենալով՝ Քանյե Ուեսթն իրեն հանել էր Փարիզի Նորաձևության շաբաթի մասնակիցների ցուցակից, սակայն դստեր ծնվելուց հետո ռեփերին վերադարձել են նախկին համարձակությունն ու նպատակասլացությունը։
Հարցազրույցներից մեկում Քանյեն, անտեսելով ցանկացած քննադատություն, հայտարարել է, որ իր հավաքածուն հանճարեղ է:
«Առաջին հավաքածուն ավելի հաջող էր, քան երկրորդը: Այն խորամանկությամբ է իրականացվել, քանի որ տպավորությունն այնպիսին է, կարծես բաղկացած է 30 տարբեր հավաքածուներից: Ինձ ժամանակ է հարկավոր սովորական մարդու նման մտածելու համար»,- «համեստորեն» ասել է Ուեսթը:
Դստեր ծնունդից հետո նա արհեստանոց է բացել Միլանում, որից հետո սկսել է փնտրել դիզայներների, դերձակների: Դրանով երգիչը որոշել է կանգ չառնել: Նա հայտարարել է հայտնի ֆրանսիական բրենդի հետ համագործակցության մասին: Ուեսթը պլանավորում է նրա համար տղամարդու հագուստի հավաքածու ստեղծել: Բրենդի անունը դեռ գաղտնի է պահվում և կհրապարակվի միայն 2013-ի հուլիսին:









































