Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ հույս ունի, թե երկիրը կանդամակցի ԵՄ-ին մինչև 2019-ը: Այդ մասին հաղորդել է AP-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԵՄ երկրները նախնական համաձայնության են եկել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ժամկետի վերաբերյալ: Դրանք պետք է սկսվեն 2014 թ. հունվարից ոչ ուշ:
Դաչիչը հուսով է, որ ԵՄ-ի հետ բանակցություններն «անվերջ» չեն ձգվի, և Սերբիան կինտեգրվի կառույցին որքան հնարավոր է արագ՝ 4-5 տարվա ընթացքում:








































