Հայտնի վրացի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն այսօր հայտարարել է, որ հանրության ներկայացուցիչներ, շատ քաղաքական գործիչներ և ոչ կառավարական կազմակերպություններ իրեն դիմել են խնդրանքով՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար:
«Ինձ, որպես անկուսակցական մարդու, խնդրել են անել այդ քայլը: Այստեղ ամենակարևորն այն է, որ ես անկուսակցական եմ: Անկեղծ ասեմ, ես դեռ ո՛չ «ոչ» եմ ասել, ո՛չ «այո»»,- հայտարարել է Բուրչուլաձեն:
Նա նշել է, որ անընդհատ փորձեր են եղել իրեն քաղաքականության մեջ ներքաշելու, բայց ինքը միշտ խուսափել է: Նա հավելել է, որ իր որոշման մասին ավելի ուշ կհաղորդի:









































