Wednesday, 17 06 2026
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները

Կառավարությունը բացասական եզրակացություն է տալու ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի նախաձեռնությանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ, որին կառավարությունը վաղվա նիստում բացասական եզրակացություն է տալու: Մելքումյանն առաջարկում է սահմանել, որ առևտրական (առքուվաճառքի) գործունեություն իրականացնող, շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտները շրջանառության հարկը հաշվարկեն ոչ թե գործող` 3.5 տոկոս դրույքաչափով, այլ`

1) 3 տոկոս դրույքաչափով, եթե առևտրական գործունեության ընթացքում ձեռք բերված ապրանքների առնվազն հիսուն տոկոսը հիմնավորված է փաստաթղթերով,

2) 2.5 տոկոս դրույքաչափով, եթե առևտրական գործունեության ընթացքում ապրանքների ձեռք բերումն ամբողջությամբ հիմնավորված է փաստաթղթերով:

Մելքումյանը իր նախաձեռնությունը հիմնավորել էր գործարքների փաստաթղթավորման գործընթացը խթանելու և առևտրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը իր բացասական եզրակացության մեջ նշել է, որ տնտեսվարող սուբյեկտները, չփաստաթղթավորելով իրենց գոր-ծարքները, կրում են ապրանքների գնի 50, 100 կամ 200 տոկոսի չափով տուգանք վճարելու ռիսկը, հետևաբար ապրանքների գնի 0.5 կամ 1 տոկոսի չափով հարկի գումարի նվազեցումը չի կարող գործարքների փաստաթղթավորման խթան հանդիսանալ:

«Մյուս կողմից՝ հատկանշական է այն, որ խնդիրն առավելապես պայմանավորված է ոչ թե շրջանառության հարկ վճարողների կողմից փաստաթղթեր չպահանջելով, այլ խոշոր մատակարարների կողմից փաստաթղթեր չտրամադրելով: Հետևաբար նախագծի ընդունման դեպքում կարող են ստեղծվել հարկման անհավասար պայմաններ, քանի որ շրջանառության հարկ վճարող համարվող որոշ տնտեսվարող սուբյեկտներ կարող են փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները և դրանով իսկ օգտվել շրջանառության հարկի նվազեցված դրույքաչափ կիրառելու հնարավորությունից, իսկ որոշ հարկ վճարողներ այդպես էլ չեն կարողանա փաստաթղթավորել իրենց ձեռքբերումները, քանի որ նրանց մատակարարները չեն տրամադրում համապատասխան փաստաթղթեր»,- ասվում է կառավարության եզրակացությունում:

Ավելին, ըստ կառավարության` նախագծի ընդունումը կստեղծի լուրջ վարչարարական խնդիրներ, քանի որ կատարված ընդհանուր ձեռքբերումները և հատկապես դրա՝ փաստաթղթերով չհիմնավորված մասի տեսակարար կշիռը որոշելը լուրջ դժվարություններ են ստեղծելու և՛ հարկ վճարողների, և՛ հարկային մարմինների համար:

«Անհասկանալի է, թե ինչպես է որոշվելու ընդհանուր ձեռքբերումների կառուցվածքում փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների տեսակարար կշիռը, եթե ընդհանուր ձեռքբերումների մեջ կարող են լինել նաև փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումներ, որոնց մասով ո՛չ ապրանքների քանակը և ո՛չ էլ գները հնարավոր չէ որոշել»,- ասված է կառավարության եզրակացությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում