Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Ֆորս-մաժորի ուրվականին սպասելիս

Օֆշորային հայտնի սկանդալը առիթ տվեց Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին նոր խոսակցությունների: Ինչու նոր, որովհետև նման խոսակցություններ հայկական մամուլում հայտնվում են պարբերաբար, երբ սրվում է ներքաղաքական պայքարը:

Այս անգամ, սակայն, ներքաղաքական պայքարի սրացում կարծես թե չկար, դրա գլխավոր դերակատարներից մեկը՝ ԲՀԿ-ն, կարծես թե հանգիստ է և վարչապետին հանգիստ է թողել: Սակայն այս անգամ պաշտոնանկության մասին խոսակցությունները գեներացվեցին հանրային շրջանակներում, ինչը տրամաբանական է: Տրամաբանական է ոչ միայն օֆշորի պատմության, այլ ընդհանրապես կառավարության տնտեսական քաղաքականության արդյունավետության համատեքստում կամ ավելի շուտ՝ անարդյունավետության:

Իշխանությունները երկար ժամանակ չէին արձագանքում այդ խոսակցություններին, հանրային տրամադրություններին, իսկ վարչապետի պաշտոնի մշտական հավակնորդ, մշտական սպասումներով ապրող ուժերն ու անհատներն էլ նրան առերևույթ հանգիստ թողնելով, այնուհանդերձ, այսպես ասած, ընդերքից բավական նկատելիորեն խթանում էին պաշտոնանկության կամ հրաժարականի հանրային տրամադրությունները: Սակայն տևական լռությունից հետո ՀՀԿ-ի ոչ պաշտոնական խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պաշտոնանկություն չի լինի, նման հարց չկա:

Խոշոր հաշվով, իրավիճակը բավական պարզ է: Օֆշորի համար վարչապետին պաշտոնանկ անելով` Սերժ Սարգսյանը բավական վտանգավոր նախադեպ կստեղծեր: Մի բան է, երբ Երևանի քաղաքապետ է ինչ-որ սկանդալի համար պաշտոնանկ լինում կամ նախարար, կամ ԱԺ պատգամավոր, մեկ այլ բան` վարչապետ, որը երկրի երրորդ դեմքն է ըստ Սահմանադրության: Սերժ Սարգսյանը նման նախադեպ թույլ չէր տա` համենայնդեպս համարելով, որ սկանդալն այն չէ, որ անհրաժեշտ լինի հարթել նման գնով: Չէ՞ որ դա կարող էր բերել շղթայական ռեակցիայի, առավել ևս, որ կարելի է վստահաբար պնդել՝ վարչապետը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից միակը չէ, որի անունը կարող է հայտնաբերվել օֆշորներում:

Մյուս կողմից` կա նաև Տիգրան Սարգսյանի արևմտյան աջակցության պահը: Երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, այն ժամանակ պատգամավոր, բավական անկեղծացավ ու ակնարկեց, որ ՀՀԿ-ում Տիգրան Սարգսյանի նշանակումն իսկապես միանշանակ չի ընդունվել, սակայն կան այլ հարցեր, կան միջազգային կառույցներ, որոնց կարծիքը հաշվի չառնել չի լինի: Այն ժամանակ մամուլում ակտիվորեն գրվում էր, որ ՀՀԿ-ականները դժգոհ էին անկուսակցական Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելու հանգամանքից, բայց Ռաֆիկ Պետրոսյանը բացահայտորեն` կամա, թե ակամա խոստովանեց, որ չէին կարող չհանդուրժել միջազգային կառույցների կարծիքը: Այդ կառույցները մինչև այսօր աջակցում են Տիգրան Սարգսյանին, և Սերժ Սարգսյանը երևի թե չի ուզում խնդիր ունենալ Արևմուտքի հետ, առավել ևս, որ Ռուսաստանի հետ էլ Տիգրան Սարգսյանը կարծես թե կարողանում է լեզու գտնել, եթե ոչ դուր գալու, ապա գոնե չնյարդայնացնելու աստիճան:

Այս ամենից բացի, կա մեկ այլ կարևոր հանգամանք, որ Սերժ Սարգսյանին թույլ չի տալիս փոխել վարչապետին: Ի վերջո, անփոխարինելիներ չկան, և Սարգսյանը կարող է գտնել Արևմուտքի և Ռուսաստանի համար համաժամանակ ընդունելի մի նոր թեկնածու: Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի համար վարչապետի փոփոխությունը ներկայումս անհարկի հարց է, որը նրան ստիպելու է ներքաղաքական դաշտում հանդես գալ նախաձեռնողի դերում, իսկ նա ակնհայտորեն չի ուզում անել դա: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն ուզում է ներքաղաքական դաշտում լինել հետևողի և պատասխանողի դերում, այսինքն` գնալ իրադարձությունների հետևից, չանցնել առաջ, որպեսզի հետո խնդիր ունենա վերահսկել, թե ինչ է կատարվում իր հետևում: Եթե Սերժ Սարգսյանը փոխի վարչապետին, այսինքն` թափուր թողնի պաշտոնը, նա ստիպված պետք է քայլեր կատարի նոր վարչապետի ընտրության, այն համակարգին, հետո աշխարհաքաղաքական կենտրոններին ներկայացնելու հարցում: Իսկ դա բավական աշխատատար և պրոբլեմատիկ խնդիր է: Ինչքան էլ Սերժ Սարգսյանի համար դժվար է պահել Տիգրան Սարգսյանին՝ սկանդալների և անարդյունավետ տնտեսական քաղաքականության պարագայում, միևնույն է` դա Սերժ Սարգսյանից ավելի քիչ ռեսուրս և էներգիա է պահանջում, քան նոր վարչապետի հարց լուծելը:

Հետևաբար` այստեղ նրա համար զուտ ներքաղաքական խնայողության հարցն է, որ ստիպում է ձեռնպահ մնալ Տիգրան Սարգսյանին փոխելու որոշումից: Իսկ Սերժ Սարգսյանի համար կարևոր է իր ռեսուրսներն առաջիկա հինգ տարում բաշխել այնպես, որ դրանց ծախսը լինի համաչափ և հարկ չլինի միանգամից շատ ռեսուրս ծախսել ներքաղաքական իրավիճակների վրա: Վերջին հաշվով, վարչապետի փոփոխությունը, եթե անգամ դա անում է Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ, ըստ էության ենթադրում է ֆորս-մաժոր, առնվազն ներհամակարգային: Իսկ Սերժ Սարգսյանի խնդիրը հակառակն է՝ հետևել և փակել բոլոր այն անցքերը, որտեղից կարող է համակարգ սողոսկել ֆորս-մաժորի ուրվականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում