Անաստասիա Վոլոչկովան հաճախ բարեգործական ելույթներ է ունենում Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մասնավարապես, նա հանդես է գալիս Կուզբասում, հատկապես տեղի երեխաների առաջ: Ու զարմանալի չէ, որ նրան Սիբիրում սիրում են, գրում է storystar.ru-ն:
Աստղի երկրպագուներից մեկը նրան հաճելի լուր է հաղորդել սոցցանցով: Պարզվում է՝ Կուզբասում անցկացվել է հարցում Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց վերաբերյալ: Պարզվել է՝ Անաստասիա Վոլոչկովային ամենագեղեցիկ կին են համարում հանքափորները: Այս նորությանը բալետի պարուհին բավական համեստ է արձագանքել:









































