Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանում Շահ Դենիզ գազի հանքավայրի յուրացմամբ, հրաժարվել է վառելիքով ապահովել Nabucco West գազատարին: Այս մասին հաղորդել է OMV ավստրիական ընկերությունը, որը մասնակցել է Nabucco West-ի շինարարությանը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, Shah Deniz II-ը մատակարարումների համար ընտրել է Trans Adriatic Pipeline (TAP) գազատարը, որը կապում է Հունաստանն ու Իտալիան: Բրիտանական BP-ի կայքում, որը մտնում է Shah Deniz II կոնսորցիումի մեջ, տեղեկատվություն չկա գազատարի վերջնական ընտրության վերաբերյալ Շահ Դենիզից մատակարարումների համար:
Բացի BP-ից, Շահ Դենիզի յուրացմամբ զբաղվում են նաև ադրբեջանական State Oil-ը, թուրքական Turkiye Petrolleri-ն և ռուսական «Լուկօյլ»-ը: Հանքավայրի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խ/մ:










































