«Բավարիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով պաշտոնապես ստանձնել էր պարտականությունները երկուշաբթի, այսօր անցկացրեց կատալոնական ակումբի առաջին մարզումը:
Այդ իրադարձությունն իրարանցում էր առաջացրել Մյունխենում: Բաց մարզումն այցելելու էր եկել 10 000 մարդ:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը գլխավորել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիրներին` փոխարինելով Յուպ Հայնկեսին:







































