Սիլիկոնե կուրծքը կարող էր սպանել Պեկինի բնակչուհուն: Իմպլանտը պայթել է այն բանից հետո, երբ կինը 4 ժամ պառկել է կրծքի վրա: Նա այնպես է տարվել iPhone-ի խաղերով, որ նույնիսկ անհարմարավետության զգացում չի նկատել: Միայն սուր ցավն է ստիպել նրան կտրվել խաղերից ու դիմել բժշկի:
Նրան հոսպիտալացրել են: Ինչպես պարզվել է հիվանդանոցում՝ միջադեպի «մեղավորն» իմպլանտային անորակ նյութն էր: Այն չի դիմացել շարունակական ճնշմանը՝ փոխանցում է The Inquisitr-ը:
Սկզբում կինը կարծել է, թե ցավի պատճառն անհարմար դիրքն է, սակայն ցավից ազատվելու համար վիրաբուժական միջամտություն է պահանջվել: Կինը պատմել է, որ կուրծքը մեծացրել է մի քանի տարի առաջ, քանի որ դրա չափսերից շատ էր սրտնեղում:








































