Հունաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման վերաբերյալ կանխատեսումների լավատեսությունը չի խանգարում հյուրանոցների սեփականատերերին վաճառել իրենց անշարժ գույքն այս տարի: Ավելին, նրանք իրենց անշարժ գույքն առաջարկում են ավելի ցածր գնով, քան նախորդ տարիներին:
Kathimerini պորտալի վերլուծությունը ի հայտ է բերել, որ հյուրանոցների հարյուրավոր սեփականատերեր իրենց օբյեկտները վաճառքի են ներկայացրել անշարժ գույքի առաջատար գործակալությունների կայքերում: Ընդհանուր առմամբ փորձագետները հաշվել են 1.18 մլրդ եվրո արժեքով 228 նման հայտարարություն:
Դրանց մեծ մասը փոքր կամ միջին չափի օբյեկտներ են, սակայն հանդիպում են նաև խոշորները:
Նշվում է, որ չնայած գների զգալի իջեցմանը, այդ օբյեկտների պահանջարկը բավականին սահմանափակ է:
Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամի պատճառով Աթենքն արդեն ստիպված է եղել վաճառքի դնել իր դիվանագիտական ներկայացուցչություններն ու նույնիսկ կղզիները:









































