Լոնդոնում հայտնվել է արգենտինացի նկարիչ Լեանդրո Էլրիխի անսովոր ինստալյացիան: Քաղաքի արևելյան մասում նա կառուցել է շինություն, որը թվում է Վիկտորինյան դարաշրջանի սովորական տուն, սակայն դա միայն առաջին հայացքից՝ գրում է Daily Mail-ը:
Արգենտինացին կառուցել է շենքի ճակատամասի հսկայական մանրակերտը, որը իրականում պառկած է հողին: Անսովոր օպտիկական իլյուզիան ստեղծում է հայելիների հատուկ համակարգը՝ մշակված հեղինակի կողմից:
Արդյունքում տան պատերին հնարավոր է հանգիստ քայլել՝ հակառակ ձգողականության ուժի:
Զվարճանքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ լինի զբոսաշրջիկ, թե տեղացի:
Ցանկացած մարդ կարող է անել սյուրռեալիստական լուսանկար: Չի նշվում, թե որքան ժամանակով է տեղադրվել ինստալյացիան:










































