Sunday, 05 07 2026
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

Ուզում են վրաներս բենզին լցնենք, վառվե՞նք. Դանիելյաններին հաջողվեց հանդիպել գլխավոր դատախազին (տեսանյութ)

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից հունիսի 12-ին դատախազության դիմաց իրենց բողոքը բարձրացրած Դանիելյանների ընտանիքն այսօր կրկին եկել էր դատախազության շենքի դիմաց: Այս անգամ ևս նրանք դատախազությունից պահանջում էին արդարացի դատավճիռ:

Հիշեցնենք, որ ընտանիքի անդամներից Մկրտիչ Դանիելյանը 2008 թվականի հոկտեմբերի 25-ին Աղավնաձորից Հրազդան գնալու ճանապարհին «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել՝ բախվելով «Վազ 21-06» մակնիշի մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով զոհվել են 2 մարդ, վիրավորվել ևս երկուսը՝ Մկրտիչ Դանիելյանը և «Մերսեդեսի» տերը՝ Գագիկ Հովսեփյանը:

Դատարանն արդարացրել է մեքենայի իրավական տիրոջը՝ Գագիկ Հովսեփյանին, իսկ երկու օր առաջ Մկրտիչ Դանիելյանը դատարանի կողմից ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

Ընտանիքի անդամները այս որոշումը համարում են անօրինական, ինչի գլխավոր մեղավորը, նրանց կարծիքով, դատախազ Հակոբ Մարտիրոսյանն է:

Դանիելյաններն այսօր ցանկանում էին հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն սկզբում նրանց թույլ չտվեցին: Ընտանիքը հուսահատված «արդարություն» գոռալով փակեց ճանապարհը՝ այս կերպ փորձելով հանդիպել գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե երթևեկությունը խափանելուց հետո մեղադրյալ Մկրտիչ Դանիելյանին, եղբորը՝ Մակիչ Դանիելյանին, և ընտանիքի ազգական Վահան Դանիելյանին թույլ տվեցին հանդիպել Աղվան Հովսեփյանին:

Գլխավոր դատախազը խոստացավ վերաքննիչ դատարան դիմելուց հետո նշանակել այլ դատախազ և անցկացնել լուրջ քննություն: Մինչ այդ ոչինչ հնարավոր չէ անել:

Մկրտիչի քույրը՝ Լուսինե Դանիելյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական խաբեությունն է, ուզում են «փափուկ բարձ» դնել գլխների տակ. «Մենք կգնանք մինչև նախագահական, մինչև Եվրախորհուրդ: Ի՞նչ է, ուզում են վրաներս բենզին լցնենք, վառվե՞նք, որ հավատան՝ անմեղ է մեր եղբայրը»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում