Յուկատան թերակղզում գտնվող հնագույն Չակտուն քաղաքում հայտնաբերվել են մայաների մշակույթին պատկանող 19 սյուներ՝ հաղորդում է Մեքսիկայի հնագիտության ու պատմության ազգային ինստիտուտը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մասնագետների վկայությամբ՝ 3 սալիկները պահպանվել են շատ լավ վիճակում, ևս 7-ի վրա հնարավոր է տեսնել հին գրություններ, սակայն դրանց վիճակը գնահատվել է ոչ այնքան լավ:
Անձամբ հին քաղաքը հայտնաբերվել է մի քանի օր առաջ՝ ջունգլիներում հնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում:
Նախնական արդյունքներով՝ այնտեղ բնակվել է մոտ 40 հազար մարդ, իսկ ծաղկման ժամանակահատվածը համընկել է Ք.ծ.ա. 600-900 թվականներին: Որոշվել էր քաղաքը անվանել Չակտուն, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր քար»:
Մայաների մշակույթի մասնագետները նշում են, որ նման 2-3 մետր բարձրությամբ ու մինչև 1 տոննա կշռող սյուները հնդկացիները օգտագործել են օրացուցային հաշվարկների ու կարևոր իրադարձությունների՝ պատերազմների նշագրման համար:








































