ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի բնակիչ Ջո Բարբերն իր կողմից պատրաստված թռչող սարքի փորձարկման ժամանակ մնացել է ծառի վրա: Տղամարդը հայտնվել է շուրջ 12 մ բարձրության վրա՝ հաղորդում է The Columbian-ը:
Բարբերի խոսքով՝ իր թռչող աթոռը, որից կապված են եղել փուչիկներ, ծառի վրա մնացել է բավականին հարմար դիրքով: Որոշակի պահի աթոռը իջել է, ինչը վախեցրել է «օդաչուին»: Նա կապ է հաստատել իր օգնականների թիմի հետ, սակայն նրանք չեն կարողացել գտնել, թե նա անտառի որ մասում է:
Արդյունքում Բարբերին գտել են որոնողական խմբի ներկայացուցիչները: Մի քանի ժամ անց նրան իջեցրել են ծառից: Թռչող աթոռը փորձարկողը ոչ մի վնասվածք չի ստացել:
Երբ նրան հարցրել են՝ արդյոք նա կցանկանա՞ր կրկնել փորձը, նա դրական է պատասխանել: Նա նշել է, որ իր պատրաստած աթոռը գտնվում է ավտոտնակում: Թռչող սարքը վերև բարձրացնելու համար նրանից պահանջվել է 80 փուչիկ: Չի հստակեցվում, թե թռիչքը որքան է տևել:









































