Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին որոշել է վերադառնալ քաղաքական հարթակ մինչ նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են 2017թ.՝ հաղորդում է Le Monde ֆրանսիական թերթը:
Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ Սարկոզիի համախոհների խոսքերով՝ նախկին նախագահին նման որոշման են դրդել Լիլիան Բետանկուրի գործով դատական գործընթացները և այն, որ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը մտադիր է մասնակցել նախագահական արշավին: Վերջինիս Սարկոզին համարում է դավաճան և ստախոս:
«Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության քարտուղար Ժոֆրուա Դիդյեի խոսքերով՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիայում իշխանության գլուխ է անցել Ֆրանսուա Օլանդը, երկրին պակասում է հեղինակային առաջնորդը:
«Սարկոզին կկարողանա՞ վերադառնալ: Կցանկանա՞ նա դա՝ ես չգիտեմ: Ես չեմ կարող պատասխանել նրա փոխարեն: «Միություն հանուն ժողովրդական շարժման»-ը ղեկավարում է Ժանժ-Ֆրանսուա Կոպյեն: Սակայն միևնույն ժամանակ ճիշտ է, որ կուսակցությունը մինչև հիմա միավորում է Նիկոլա Սարկոզիի անձը»,- ասել է նա:
Դիտորդների կարծիքով՝ եթե Սարկոզին որոշի վերադառնալ, ապա նա ստիպված կլինի գտնել գաղափարներ, որոնք հասկանալի են բոլոր ֆրանսիացիներին, այդ թվում՝ ինչպես ծայրահեղ աջերի, այնպես էլ ծայրահեղ ձախերի կողմնակիցներին:







































