Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Կոռուպցիան ոչ միայն բարոյական, այլ նաև տնտեսական անվտանգության խնդիր է

«Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» կլոր սեղանի շրջանակներում քննարկվեց «Բարեվարքության ամրապնդումը պաշտպանության ոլորտում» թեման: ԶՈՒԺՎ տնօրենի տեղակալ Ֆիլիպ Պլուրինին իր ելույթում անդրադարձավ պաշտպանության ոլորտի կառավարմանը ներսից: Նրա դիտարկմամբ՝ պաշտպանության քաղաքականության ընթացակարգերի տեսանկյունից պետք է դիտարկել, թե ինչպես բացառել կոռուպցիան Զինված ուժերում: Հինգ տարի առաջ բարեվարքության կայացման ՆԱՏՕ-ի նախաձեռնությանը միացել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարևը, որը, ի դեպ, չորս շաբաթ առաջ է պաշտոնաթող եղել, պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադառնալով՝ նշեց, որ շատերը կարծում են, թե կոռուպցիան դռների հետևում որևէ ծառայության դիմաց ինչ-որ բան վճարելն է, բայց կոռուպցիան դրսևորվում է մարդկանց պաշտոնների նշանակումների մեջ:

«Կոռուպցիան պետական պաշտոնը մասնավոր շահի համար օգտագործելն է, ինչը պարտադիր չէ, որ անձնական շահ լինի, բայց այն կարող է լինել հօգուտ ընտանիքի կամ կուսակցության, խմբերի կամ այլ սուբյեկտի»,- ասաց նա:

Ինչպիսի՞ն է կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը. ըստ Թոդոր Թագարևի՝ շատ երկրներում այն մոտեցումն է իշխում, թե կոռուպցիան այն յուղն է, որ աշխատեցնում է բարդ շարժիչը, այսինքն՝ եթե ինչ-որ փոքր նվեր չտաս, քեզ լավ չեն սպասարկի: Մեկ այլ ընկալմամբ՝ կոռուպցիան բարոյապես և օրինապես անընդունելի է և պատժելի օրենքով:
Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայով կոռուպցիան որակվում է որպես հանցագործություն, ինչը, ըստ բանախոսի, շատ կարևոր է:

Նա անդրադարձավ կոռուպցիայի ազդեցությանը պաշտպանության ոլորտում. «Նախևառաջ՝ այն վատնում է միջոցները, խաթարում բարոյահոգեբանական մթնոլորտը թե զինվորների, թե սպայական կազմի շրջանում»,- ասաց նա:

Կոռուպցիան պաշտպանության համակարգում խաթարում է բարոյական մթնոլորտը, ինչը իր հերթին վտանգում է զինվորների կյանքը: Կոռուպցիան ոչ միան ներսից է խաթարում համակարգը, այլ նաև համակարգից դուրս ունի ազդեցություն: Նա նշեց, որ կոռուպցիան լուսաբանվում է մամուլում, և երբ մարդիկ տեղեկանում են ԶՈւ կոռումպացված լինելու մասին, դրանից հետո ուղղակի դադարում են վստահել Զինված ուժերին:

«2009-ին մի շարք հոդվածներ տպագրվեցին Բուլղարիայի ԶՈւ կոռուպցիայի դեպքերի մասին, և հաջորդ տարի 42 տոկոսով կրճատվեց ռազմական բյուջեն, և որևէ մեկը ոտքի չկանգնեց և չպաշտպանեց ՊՆ-ին, քանի որ կար արդեն վերաբերմունք, որ ՊՆ-ն մսխում և վատ է տնօրինում փողերը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ կոռուպցիայից խուսափելու համար պետք է ռազմավարություն մշակել: «Չեմ կարծում՝ հնարավոր է ունենալ մեկ միասնական մոդել՝ անտեսելով իրավական կազմակերպչական, մշակութային տեքստերը»,- ասաց նա: Անհրաժեշտ է ՊՆ-ում գնումները դարձնել թափանցիկ:

«Կոռուպցիա նշանակում է թաքուն փողի փոխանակում լավության դիմաց: Դրա միակ և լավագույն ձևը պատասխանատվության ենթարկելը չէ. ներկայում բոլորն ընդունում են, որ կոռուպցիան ոչ միայն բարոյական, այլ նաև տնտեսական անվտանգության խնդիր է»,- ասաց նա:

Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կոռուպցիան քիչ տեղ կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում