Ես զարմանում եմ՝ ինչպես կարող է պետությունը թշնամություն հաստատել իր բոլոր հարևանների հետ: «Արաքս» շաբաթաթերթը գրում է, որ այս հայտարարությունն իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ղոմ քաղաքի Մեծ մզկիթում տեղի ունեցած կրոնական դասընթացում արել է, այաթոլա Մաքարեմ Շիրազին:
Անդրադառնալով հարևանների, հատկապես Սիրիայի նկատմամբ
Թուրքիայի իշխանությունների քաղաքականությանը, Մ. Շիրազին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի իշխանությունները 180 աստիճանով շրջվել են իսլամի ուղուց: Նրանք զինում են ահաբեկիչներին և ուղարկում նրանց Սիրիա՝ սպանելու իրենց եղբայր մահմեդականներին»:
Դիմելով թուրքական իշխանություններին՝ այաթոլա Մաքարեմ Շիրազին ընդգծել է, որ իրենք գործ չունեն պետական հարաբերությունների հետ, սակայն հայտարարում են, որ «թուրքերը զզվանք են առաջացնում իրանական ողջ ազգի մոտ»:
«Ես զարմանում եմ՝ ինչպես կարող է պետությունը թշնամության մեջ մտնել իր բոլոր հարևանների հետ: Դա ի՞նչ տրամաբանություն է: Վերջին շրջանում Թուրքիան հակասություններ է ունեցել նաև Ւրաքի և Ռուսաստանի հետ»,- հավելել է նա:










































