Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Հայաստանի ճակատագրի ակնթարթային վիճակախաղը

Եվրամիության, Մաքսային միության ու Եվրասիական միության դիլեման Հայաստանի հասարակությունը քննարկում է արդեն երկար ժամանակ, իսկ վերջին օրերին այն առավել մեծ ուշադրություն է գրավել մի քանի հանգամանքների պատճառով:

Այդ հանգամանքների մասին վերջին օրերի մամուլում շատ է խոսվել, գրվել, մեկնաբանվել, և այժմ երևի թե հարկ չկա լրացուցիչ մանրամասնությունների, քանի որ դրանց քաջածանոթ է հասարակական-քաղաքական անցուդարձին հետևողների գերակշիռ մեծամասնությունը: Չնայած մեծ ուշադրությանը, խնդիրն այնուամենայնիվ քննարկվում է նվազ բազմակողմանիությամբ և պրոֆեսիոնալիզմի նկատելի բացակայությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ հարցի քաղաքական և քաղաքակրթական ասպեկտը քննարկվում, դիտարկվում և մեկնաբանվում է շատ հանգամանալից, իսկ ահա տնտեսական բաղադրիչը, որը չափազանց կարևոր է, քիչ է արժանանում ուշադրության: Իսկ այստեղ շատ էական է մասնագիտական պատրաստվածությունը, պրոֆեսիոնալիզմը, որպեսզի հանրային կարծիքը ստանա իսկապես կոմպետենտ ինֆորմացիա և հանրային կողմնորոշումը լինի առավելագույնս հիմնավոր:

Առայժմ մենք լսում ենք շատ մակերեսային, կարճաժամկետ տրամաբանությամբ փաստարկներ այն մասին, որ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, որ ապրանքաշրջանառության առաջատարը Ռուսաստանն է, աշխատատեղերի մեծ մասը Ռուսաստանն է ապահովում՝ խոպանի տեսքով, որ Հայաստանի տնտեսական հզորությունների մեծ մասը Ռուսաստանին է պատկանում, հետևաբար անմիտ է Հայաստանը պատկերացնել Մաքսային միությունից դուրս: Իսկ վերջերս էլ շրջանառության մեջ են դրվում տարբեր գաղափարներ այն մասին, որ Մաքսային միությունը Հայաստանին էժան գազ և ուրան կապահովի: Այս ամենը միանգամայն բնորոշ է հայկական իրականությանը, որտեղ հարցերը մակերեսային քննարկումների են արժանանում, որովհետև իրական մտահոգությունները ոչ թե հանրային և պետական շահերի հետ են կապված, այլ առնչվում են մասնավոր, խմբակային կամ կուսակցական շահերին:

Մինչդեռ, օրինակ, Հայաստանում այդպես էլ բավարար ուշադրության չարժանացավ Եվրամիության և ԱՄՆ նախաձեռնությունը՝ համատեղ տնտեսական ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցություն սկսելու մասին: Դրա վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտահայտվել էր դեռևս իր երկրորդ պաշտոնամուտին, իսկ օրերս էլ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում կողմերը պայմանավորվեցին սկսել բանակցության ավարտական փուլը: Եվրամիության ու ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունը կազմում է համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 30 տոկոսը: Սա ահռելի ցուցանիշ է, և եթե ԱՄՆ-ին ու Եվրամիությանը հաջողվեց գալ ընդհանուր հայտարարի, ապա կձևավորվի մի տնտեսական տարածություն, որը դրախտավայր կլինի բոլոր այն երկրների համար, որոնք ունեն մրցունակ տնտեսություն: Հայաստանում, սակայն, այս հեռանկարի քննարկում չկա, նույնիսկ ուշադրության այն չի արժանանում` եզակի բացառություններով հանդերձ: Մինչդեռ թե Եվրամիության, թե Մաքսային ու Եվրասիական միությունների մասին դատողություններում ուղղակի աններելի բացթողում կլինի այս նոր գործընթացին չանդրադառնալը:

Չէ՞ որ եթե Հայաստանին հաջողվի Եվրամիության հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագիր կնքել, եթե վիզային ռեժիմի դյուրացում, իսկ հետագայում նաև վերացում լինի, Հայաստանի տնտեսության առաջ բացվում է մի ահռելի տնտեսական տարածություն, որի շնորհիվ Հայաստանը կարող է հասնել տնտեսական լուրջ հաջողությունների: Բայց դրա համար, իհարկե, Հայաստանը պետք է փոխվի, պետք է փոխվեն Հայաստանում տնտեսական հարաբերությունները, տնտեսվարման կանոններն ու մշակույթը, պետք է պայքար լինի կոռուպցիայի դեմ: Այլ կերպ ասած` Հայաստանը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի ազատ գործի իր ամենահիմնական պոտենցիալը՝ մարդկային ստեղծագործական և մտավոր ռեսուրսը:

Այս հեռանկարները քննարկելու փոխարեն, Հայաստանի հանրությանը մատնացույց են անում ներկայիս վիճակագրությունը: Դա այն վիճակագրությունն է, որի պայմաններում Հայաստանը մի կերպ է գոյություն պահպանում, որի պայմաններում Հայաստանը, ըստ էության, չի արտադրում ոչինչ՝ սեփական ընդերքը մասնավոր կապիտալի գերշահույթներին հանձնելուց բացի: Դա այն վիճակագրությունն է, որի պայմաններում Հայաստանի բնակչությունն աշխատանքի համար արտագաղթում է երկրից: Դա այն վիճակագրությունն է, երբ Հայաստանի ինքնիշխանության կարևոր լծակները հերթով հանձնվում են Ռուսաստանին: Ահա մեզ մատնացույց են անում մեր թշվառության վիճակագրությունն ու ասում, որ մենք դրանից դուրս ելք չունենք, դրանից դուրս մտածելու և ընտրելու հնարավորություն չունենք: Վաղն էլ կասեն, որ հնարավորությունից բացի` իրավունք չունենք:

Հայաստանի առաջ կանգնած կարևոր խնդիրը պետք է լուծվի ոչ թե վիճակագրությամբ, այլ ռազմավարական պլանավորմամբ: Մենք պարտավոր ենք նայել առաջ և նայել հնարավորինս ընդարձակ, նայել լայն ճակատով, մենք պարտավոր ենք այս հարցը դիտարկել համաշխարհային գործընթացի համատեքստում, հասկանալ համաշխարհային միտումները, հասկանալ, թե ինչ են խոստանում դրանք մեզ և ինչ կարող ենք տալ դրանց մենք: Միանգամայն պարզ է, թե ինչն է քննարկման հունի նեղացման պատճառը: Ինչքան նեղ լինի այդ հունը, այնքան մեծ կլինեն մանիպուլյացիաների հնարավորությունները: Իսկ մանիպուլյացիաները անհրաժեշտ են նրանց, ում միակ փաստարկը ակնթարթային վիճակագրությունն է, որը կարևորագույն խնդրի հասարակական-քաղաքական քննարկման հարցը տեղափոխում է ակնթարթային վիճակահանության հարթություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում