ԱՄՆ հարկային ծառայությունում (IRS) իրականացրած ստուգումները պարզել են նոր չարաշահումներ: Աշխատակիցները բյուջեի միջոցները ծախսել են գինու, փափուկ խաղալիքների և պոռնոֆիլմերի վրա: Այս մասին նշվում է ֆինանսների նախարարության գլխավոր տեսուչի հաշվետվության մեջ՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Հերթական ստուգումների ընթացքում ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ IRS-ի աշխատակիցները գումարները ծախսել են ծառայողական կրեդիտ քարտերից: Պաշտոնյաների համար լանչերից մեկի ժամանակ բյուջետային հաշվեհամարի հաշվին պատվիրվել է 28 շիշ գինի, իսկ մյուս դեպքերում ծառայողական կրեդիտ քարտերն օգտագործվել են փափուկ խաղալիքներ, փոփկորն արտադրող սարքեր, դեղահաբեր, ռոմանտիկ նովելներ, բիֆշտեքսներ, սմարթֆոններ և այլ իրեր գնելու վրա:
Կրեդիտ քարտերի 2 սեփականատերեր էլ դրանով վճարել են օնլայն պոռնոգրաֆիայի համար՝ հետո արդարանալով հայտարարել, թե քարտերը գողացվել են: Իսկ աշխատակիցներից մեկը պնդում է, որ 5 կրեդիտ քարտ է կորցրել:










































