Վրաստանն ու Իսրայելը բանակցություններ են սկսում առանց մուտքի այցագրի ռեժիմի հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Իսրայել կատարած այցի ավարտից հետո:
«Մենք վարչապետ Նեթանյահուի հետ պայմանավորվել ենք, որ կսկսի հատուկ հանձնաժողով աշխատել մուտքի այցագրի ռեժիմի հեշտացման, այնուհետև չեղյալ հայտարարման վրա, պայմանավորվել ենք միանգամից սկսել աշխատանքը»,- ասել է նա:
Իվանիշվիլին Իսրայել կատարած այցը որակել է որպես հաջողակ: Նրա խոսքերով՝ իսրայելական կողմի հետ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել շատ հարցերի շուրջ:
«Դրանք և՛ տնտեսական, և՛ անվտանգության հարցեր են»,- նշել է նա:









































