Ալյասկայի խոշորագույն քաղաք Անկորիջում մտածում են 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելու մասին:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, 23 հոգուց կազմված նախաձեռնողական խումբն անցկացրել է առաջին հանդիպումը, որի ժամանակ քննարկել է ձմեռային Օլիմպիադայի անցկացման իրավունքի համար պայքարին մասնակցելու ֆինանսական և տեխնիկական հարցերը: Այդ խմբի կազմում են Ալյասկայի 4 օլիմպիական չեմպիոններ, այդ թվում՝ դահուկորդ Հոլի Բրուկսը (Օլիմպիադա-2010):
Անկորիջը նախկինում երկու անգամ (1992 և 1994) պայքարել է ձմեռային խաղերի անցկացման իրավունքի համար, սակայն ապարդյուն: Այն ժամանակ մրցումներն անցկացվել են Ֆրանսիայում և Նորվեգիայում:











































