Ռուս և ամերիկացի դիվանագետները համաձայնեցրել են Գոլանի բարձունքներում միջազգային խաղաղապահ ուժերի մանդատի երկարացման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ գոհ են ստացված բանաձևի տեքստից: Բացի այդ, նախագիծը նախատեսում է Գոլանում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների ներկայություն:
Խաղաղապահական ընթացիկ մանդատի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, իսկ բանաձևը ԱԽ-ում քվեարկության կդրվի հունիսի 27-ին:









































