«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով, վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար Է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար: Խոսքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին Է, ովքեր հայտնվեցին օֆշորային սկանդալի կիզակետում:
Ըստ «Հետքի» հրապարակման՝ վերջիններս օֆշորային գոտում գրանցված ընկերության փայատերեր են և բանկային հաշիվների են տիրապետում: Թեման արդիական պահելու համար «հայտնի շրջանակները», ըստ որոշ լուրերի, մեծ գումարներ են «ներդրել»: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ այդ «բացահայտումների» ետեւում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն Է, ում վաղեմի երազանքն Է լինել ՀՀ վարչապետ:









































