Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալիստական կուսակցությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ձայների հաշվարկն արդեն ավարտված է: Ձախ կոալիցիան, որը գլխավորում է Սոցիալիստական կուսակցությունը, խորհրդարանի 104 տեղերից ստացել է 84-ը:
Ավելի վաղ Ալբանիայում ընտրություններում իր հաղթանակի մասին էր հայտարարում իշխող Դեմոկրատական կուսակցությունը:









































