ԱՄՆ Պետդեպարտամենտը ուղերձ է հղել Էկվադորի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Էդվարդ Սնոուդենի և քաղաքական ապաստան ստանալու նրա խնդրանքի հետ: Այս մասին հաղորդում է Estadao գործակալությունը:
Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն հաստատել է այդ փաստը, սակայն հրաժարվել է ուղերձի բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից:
Ավելի վաղ Էկվադորի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են քննարկել Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հարցը:







































