Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ պաղեստինցիները հասունացել են խաղաղ բանակցությունների համար, ինչից նրանք հրաժարվում են երկուսուկես տարուց ավելի:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մամուլում լուր է տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին հաջողվել է մեղմել է հակամարտող կողմերի դիրքորոշումը և մոտ է նրանց՝ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք ձգտում ենք խաղաղության, որին հասնել հնարավոր է միայն բանակցությունների միջոցով՝ առանց նախապայմանների: Ես հույս ունեմ, որ պաղեստինցիները ևս պատրաստ են դրան»,- ասել է Նեթանյահուն:
«Մեր նպատակը ոչ միայն ուղղակի բանակցություններ սկսվելու մասին ազդարարելն է, այլ բանակցություններ վարելն այնքան ժամանակ, մինչև չլուծենք այս հակամարտության գլխավոր խնդիրները: Մեզ անհրաժեշտ կլինի ժամանակ, համբերություն, և ես հույս ունեմ, որ պաղեստինցիները ևս գիտակցում են դա»,- հավելել է նա:









































