Մոնակոյում ավտոարտադրողներից Monte-Carlo Automobile-ը ներկայացրել է նոր մեքենա՝ Rolls-Royce-ի շարժիչով և Ferrari-ի արտաքինով: Այս մասին հաղորդում է Avtovesti-ն:
Rascasse մակնիշի ավտոմեքենան ունի 12 գլանանոց ուժային ագրեգատ: Շարժիչի ծավալը 5.5 լիտր է: Այն աշխատում է և՛ բենզինով, և՛ գազով, զարգացնում է 500 ձիաուժ:
Ընկերությունը նախատեսում է արտադրել այս մեքենայից 15 օրինակ և վաճառել յուրաքանչյուրը կես միլիոն եվրոյով:






































