Եգիպտոսում ոստիկանությունը ձերբակալել է ութ մարդու, որոնք ենթադրաբար մասնակցել են Կահիրեի մոտ կատարված շիաների սպանությանը, հաղորդում է BBC-ն:
Մի խումբ շիաներ Եգիպտոս էին ժամանել մասնակցելու կրոնական տոնի: Այդ մասին իմանալով՝ տեղի բնակիչների բազմությունը շրջափակել է տունը, որտեղ հավաքվել էին նրանք և պահանջել, որ լքեն այն: Մերժում ստանալուց հետո նրանք քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել շինության վրա: Այրվող շինությունից դուրս եկող մարդկանց նրանք ծեծելով սպանել են:
Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին դատապարտել է այս չարագործությունը, սակայն ընդդիմադիրները նախագահին և նրա «Մուսուլման եղբայրներ» կուսակցությանը մեղադրել հակաշիական տրամադրվածություն հրահրող սալաֆիներին պաշտպանելու մեջ, ինչի փոխարեն ստանում են նրանց աջակցությունը:










































