ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի բնակիչներից մեկի տանը ընձառյուծ է սպանվել՝ հաղորդում է Examiner.com-ը: Կենդանին սպանվել է հրացանի կրակոցից, որն արձակել է ամերիկուհու ընկերը (անունը չի հաղորդվում): Կինը մեկնաբանել է, որ որոշում է կայացվել սպանել վայրի կատվին, քանի որ վերջինս հարձակվել է իր և հարևանների կատուների վրա:
Սկզբում ամերիկուհին ենթադրել է, որ տնային կենդանիների վրա հարձակվում է առնետը: Երբ ընձառյուծը կրկին եկել է նրա բակ, կինն ընկերոջը խնդրել է կրակել կենդանուն:
Պարզ չէ, թե ընձառյուծը որտեղից է հայտնվել: Տեղի արգելոցները չեն հաղորդել ընձառյուծի փախուստի մասին: Սպանված ընձառյուծը եղել է շուրջ 9 ամսական:









































