«Ֆեյենորդ»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մեսսիի կարգի ֆուտբոլիստի կարիք կզգա:
««Բարսելոնա»-ում Պեպը Մեսսի ուներ, ով կարող էր ինքնուրույն որոշել խաղի ելքը: Կարծում եմ` «Բավարիա»-ում նման ֆուտբոլիստ չկա:
Միաժամանակ Գվարդիոլան ֆանտաստիկ թիմ է գլխավորել: Մյունխենցիները նաև պատրաստվում են ավելի հզորացնել թիմի կազմը, հզոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել»,- De Telegraaf-ը մեջբերում է մասնագետի խոսքը:
Նշենք, որ Կումանն ու Գվարդիոլան միասին հանդես են եկել «Բարսելոնա»-ում` 1990-1995 թվականներին:








































