Անկարայի ոստիկանությունն այսօր առավոտյան «ռեյդեր» է իրականացրել անկարգությունների մասնակից անձանց 30 հասցեներով: ITAR-TASS-ը, հղում անելով տեղի հեռուստատեսությանը, հայտնում է, որ ներկայում ձերբակալվել է 20 մարդ, սակայն խուզարկությունները շարունակվում են, և նրանց թիվը կարող է ավելանալ:
Օպերացիան իրականացնում են Անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատողները: Անկարգությունների շատ մասնակիցներ համարվում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված տարբեր կազմակերպությունների անդամներ: Նրանց ձերբակալման համար հիմք են ծառայում փողոցների տեսախցիկների արած նկարահանումներրը:
Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են միայն այն անձանց նկատմամբ, ովքեր վնաս են հասցրել պետական և մասնավոր ունեցվածքին և ընդհարվել ոստիկանության հետ:
Հունիսի 18-ին Ստամբուլում, Անկարայում և Էսքիշեհիրում ավելի քան 100 հասցեներով անցկացված «ռեյդերի» արդյունքում ձերբակալվել են մոտ 90 սադրիչներ, այդ թվում՝ ընդհատակյա «Մարքս-լենինյան կոմկուսի» անդամներ:








































