Երկուշաբթի երեկոյան Պոպոկատեպետլ հրաբխի մոխիրը ստիպել է փոխել ԱՄՆ-ից երեք չվերթների ընդունման ծրագիրը: Ավիաընկերությունների նախաձեռնությամբ ինքնաթիռներն ուղարկվել են Կերետարո քաղաքի միջազգային օդանավակայան՝ Մեքսիկայի մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա, հաղորդում է RIA Novosti-ն:
Կերետարո օդանավակայնում վայրէջք կատարելուց հետո նրանք Մեխիկո են հասել ցամաքային տրանսպորտով: Միևնույն ժամանակ Մեխիկոյի Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանում մոխրի մասին տեղեկատվությունը հերքել են:
Օդանավակայանի ներկայացուցիչներն ընդգծում են, որ միայն երկու ավիաուղիներ են որոշում կայացրել տեղափոխել իրենց չվերթները այլ քաղաքներ, այլ փոխադրողներ նախկինի պես վայրէջք են կատարում Մեխիկոյում:
Պոպոկատեպետլ հրաբուխն իր ակտիվությամբ հաճախ չկանխատեսված փոփոխություններ է մտցնում մոտակա օդանավակայանների աշխատանքում:









































