Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, որ ուրախ է գործընկերոջ` Իկեր Կասիլյասի համար:
Բուֆոնը նկատի ուներ, որ Իկերը սկսել է ելույթները` երկարատև դադարից հետո: Ժոզե Մոուրինյոն չէր ընդգրկում նրան «Ռեալ»-ի հիմնական կազմում և հայտնում էր, որ որպես դարպասապահ ավելի բարձր է գնահատում Դիեգո Լոպեսին:
«Տեսնում եմ, որ Իկերը հիանալի մարզավիճակում է: Ուրախ եմ նրա համար: Կասիլյասը թիվ մեկ դարպասապահն է աշխարհում: Երջանիկ եմ, որ նա կրկին խաղադաշտ է դուրս գալիս: Կարևորն այն է, որ Իկերն ապաքինվել է ձեռքի վնասվածքից և պատրաստ է խաղալ»,- Goal. com-ը մեջբեում է Բուֆոնի խոսքը:







































