ԱՄՆ Կոնգրեսի Սենատը էմիգրացիոն բարեփոխումների շրջանակներում հավանության է արժանացրել Մեքսիկայի հետ սահմանի անվտանգությունը խստացնելու առաջարկը՝ այդպիսով ճանապարհ բացելով օրինագծի ընդունման համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Երկրի հարավային սահմանի հավելյալ անվտանգության օգտին կողմ են քվեարկել 67, դեմ՝ 27 սենատորներ: Միջոցառման նպատակն այն է, որ ապօրինի ներգաղթյալները չկարողանան ներթափանցել երկիր և հավակնել օրինական կարգավիճակի:
Մեքսիկայի հետ սահմանի անվտանգությունը խստացնելու համար հաջորդ տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ը կծախսի մոտ 40 մլն դոլար:
Իսկ էմիգրացիոն բարեփոխումների վերջնական քվեարկությունը կարող է տեղի ունենալ հինգշաբթի օրը:









































