Ահաբեկչական «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) գործունեությունից (1984 թ.) ի վեր, դրա անդամ գրոհայինների դեմ պայքարում ընդհանուր առմամբ զոհվել է 6205 թուրք զինծառայող: Այս մասին հաղորդում է թուրքական Sabah թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին:
Նախարարի խոսքերով՝ հիմնականում զոհեր եղել են Խաքարի, Վան, Շիրնաք, Բինգյոլ և Էլազըգ գավառներում:
PKK-ի գրոհայինները սկսել են հեռանալ Թուրքիայից այս տարվա մայիսի 8-ին:
Կալանքի տակ գտնվող կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանն ավելի վաղ կոչ էր արել կազմակերպության անդամներին վայր դնել զենքը և լքել երկրի տարածքը:
Թուրքիայի իշխանություններն էլ, իրենց հերթին, խոստացել են նրանց համար ապահովել անվտանգությունը՝ երկրի սահմաններից դուրս գալիս:










































