Saturday, 04 07 2026
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում

Ինչո՞ւ ՊՆ-ն չունի թեժ գիծ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի պետական գերատեսչություններից շատերն ունեն «ԹԵԺ ԳԻԾ», որի արդյունավետ գործունեության մասին կարելի է շատ բանավիճել, բայց այն, որ դա կա, արդեն խոսում է այն մասին, որ գերատեսչությունն ու հասարակությունն իրար հաղոդակից դարձնելու փորձը առկա է, մնում է այն կատարելագործել, ավելի արդյունավետ դարձնել:

Հիմա այն մասին, թե ինչու ոչ բոլոր գերատեսչություններն են տալիս քաղաքացիներին այդ հետադարձ կապի հնարավորությունը: Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում նման հնարավորություն այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմը ամբողջովին մերկացրեց այդ ոլորտի բացթողումները: Եթե հասարակության մեջ չլինեին հոգատար ու սրտացավ մարդիկ, ապա զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց հոգսերի ու կարիքների մասին ասելիքը տեղ չէին կարողանա հասցնել: ՊՆ զինծառայողների սոցիալական վարչության գործունեության մասին իրենց կայքում դրված են վարչության խնդիրները, որոնք զբաղեցնում են 5 էջ, և որտեղ կան զինվորների ու զինվորականների, նրանց ընտանիքների բազում սոցիալական խնդիրները լուծելուն միտված կետեր, որոնց մասին տեղյակ չեն շահառուները, ու քանի որ նրանց հետ չկա անմիջական շփման հնարավորություն, զինծառայողների հարազատները ենթարկվում են շատ լուրջ սթրեսի:

Հարց ենք բարձրացնում. ինչո՞ւ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչությունը չունի ԹԵԺ ԳԻԾ, որպեսզի շահառու քաղաքացիներն անմիջապես կարողանան իրենց մտահոգող խնդիրների մասին բարձրաձայնել ու դրանք հնարավորինս արագ ստանան համապատասխան լուծում:

Միայն թե, խնդրում եմ, որպես հակափաստարկ չբերեք ՊՆ –ի փակ կառույց լինելու ակնհայտ փաստը: Կրկնում եմ՝ ԹԵԺ ԳԻԾԸ պետք է լինի ՊՆ-ի Զինծառայողների սոցիալական վարչության աշխատակազմի անմիջական գործառույթը:

Խնդրում եմ սույն հրապարակումը դիտարկել որպես հասարակական հնչեղություն ստացած խնդիր և պատշաճ արձագանքել հարցին. ինչո՞ւ ՊՆ-ն չունի ԹԵԺ ԳԻԾ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում