Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների միջև ազգային թիմում խնդիրներ չկան։
«Իսպանիայի հավաքականում «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի խաղացողների միջև որևէ խնդիր չկա։ Հավաքական ժամանելուց հետո մենք ձգտում ենք հաջողության հասնել։ Ունենք նույն նպատակը, մեզ միավորում է մեկ երկիր։
Այնպես որ, փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ։ Ազգային թիմում բոլորը մոռանում են ակումբների գերբերը»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը «Եվրո-2016»-ում ելույթները սկսելու է այսօր՝ Չեխիայի հավաքականի հետ խաղով։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 17։00-ին։









































